0
0

....

 

Средневековая армянская литература

XIII–XVI века 

 

..

 

Medieval Armenian literature

XIII–XVI centuries

 

..

 

Հայ միջնադարյան գրականություն

XIII–XVI դարեր

 

....

 

....

 

В XIII–XIV вв. в тяжелых условиях монгольского нашествия литература обогащалась переводами из арабского, персидского, старофранцузского, латинского. С XIII в. в литературе вместо отживающего грабара, древнеармянского языка, начал утверждаться разговорный народный язык — среднеармянский.

Фрик (1230/1240 – начало XIV в.) заложил основы поэзии с выраженными социальными мотивами протеста против несправедливого мироустройства. Он оставил более пятидесяти стихотворений, написанных в жанрах плача, поучения, жалобы: «О Далехе и Бурдже», «О хане Аргуне и Буге», «Колесо судьбы», «Жалобы».

Выдающиеся представители средневековой армянской поэзии XIV в. Ованес Ерзнкаци и Констандин Ерзнкаци наряду с традиционными религиозными темами развивали философско-медитативную лирику, вводили чисто любовные мотивы, утверждали гуманистические идеалы. Темы любви, поклонения женщине, красоте природы, воспевания весны, розы и соловья в поэзии Констандина Ерзнкаци получили новое лирическое звучание. В творчестве Ованеса Тлкуранци (XIV–XV вв.), поэта-лирика, эти темы уже лишены религиозной аллегоричности. В стихах этих поэтов получила применение форма народного любовного стиха — айрен (пятистопное восьмистишие).

В поэзии развивается тема скитальчества (пандухтства), изгнанничества, выражающая тоску по родине. Широко распространенная в народной поэзии, она способствовала формированию патриотической поэзии, гражданских идеалов. Эта тема звучала в нескольких айренах Ованеса Ерзнкаци, затем с особой силой в творчестве Мкртыча Нагаша (XIV–XV вв.), Григора Ахтамарци (XVI в.), Нерсеса Мокаци. Представитель светского искусства лирик Наапет Кучак (XVI в.) вносил в поэзию жизнеутверждающие настроения, воспевал женщину, мирские радости. В лаконичной форме народного айрена, армянского сонета, выразил красоту мира и души человека, наивысшим выражением чего является любовь.

Историческая проза XIII–XVI вв. представлена именами Киракоса Гандзакеци, Вардана Патмича, Смбата Гундестабля, Степаноса Орбеляна, Григора Акнеци, Товма Мецопеци и др. В искусстве особого расцвета достигает книжная миниатюра, создаются шедевры художников Тороса Рослина, Момика, Саргиса Пицака, Тороса Таронаци.

 

..

 

In the XIII-XIV centuries, during the difficult conditions because of the Mongol invasion, literature was enriched with translations from Arabic, Persian, Old French and Latin. Beginning from the XIII century, grabar or old Armenian started to be replaced by spoken folk language in the literature, which is known as Middle Armenian.

Frick (born 1230/1240 – died in the beginning of the 14th century) laid the foundations of poetry with emphasized social motives for protesting against an unjust world order. He left more than fifty poems written in the genres of lamentation, teaching and complaint: «About Daleh and Burdg», «About khan Argun and Bugha», «The wheel of fate», «Complaints».

Outstanding representatives of medieval Armenian poetry of the XIV century Hovhannes Erznkatsi and Konstandin Erznkatsi, along with traditional religious themes, developed philosophical and meditative lyrics, introduced purely love motives and asserted humanistic ideals. The topics of love, woman worship, nature beauty, spring chanting in the poetry of Constantine Erznkatsi received a new lyrical sound. In the works of a lyric poet Hovhannes Tlukrantsi (XIV-XV centuries), these topics are already devoid of religious allegoricalness. The form of folk love poems – hayrens were also created in this period.

In poetry, the topics of wanderings, exile are developed, expressing peoples’ longing for motherland. Being widely spread in folk poetry, it contributed to the formation of patriotic poetry, civic ideals. This topic was developed in several hayrens by Hovhannes Erznkatsi, then in Mkrtich Naghash’s, Grigor Akhtamartsi's (the 16th ccentury), Nerses Mokatsi's works (XIV-XV centuries).

The representative of secular art, lyricist Nahapet Quchak of the XVI century brought life-affirming sentiments to poetry, sang a woman and worldly joys. In the laconic form of the popular hayrens he expressed the beauty of the world and the human soul, the highest expression of which is love.

Historical prose of the XIII-XVI centuries is represented by the names of Kirakos Gandzaketsi, Vardan Patmich, Smbat Gundestabl, Stepanos Orbelian, Grigor Aknetsi, Tovma Metsopetsi and many others. The art of book miniature reaches a special rise, such artists as Toros Roslin, Momik, Sargis Pitsak, Toros Taronatsi were creating their masterpieces.

 

..

 

XIII–XIV դարերում մոնղոլական աշրավանքների հետևանքով ստեղծված դժվարին իրադրության պայմաններում գրականությունը հարստացվում էր արաբերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից և լատիներենից կատարվող թարգմանություններով: Սկսած XIII դարից՝ գրականության մեջ գրաբարը աստիճանաբար իր տեղը զիջում է խոսակցական լեզվին կամ միջին հայերենին:

Ֆրիկը (ծն. 1230/1240 – մահ. XIV սկիզբ.) դրեց սոցիալական մոտիվներով բանաստեղծության հիմքերը, որը բողոք էր արտահայտում անարդար աշխարհակարգի մասին: Նա թողել է ավելի քան հիսուն բանաստեղծություններ՝ գրված ողբի, ուսմունքների և բողոքի ոճով. «Վասն դալեհի եւ բրջի», «Վասն Արղուն ղանին եւ Բուղային», «Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի», «Գանգատ»:

XIV դարի միջնադարյան պոեզիայի աչքի ընկնող ներկայացուցիչներ Հովհաննես Երզնկացին և Կոնստանդին Երզնկացին ավանդական կրոնական թեմաներին զուգահեռաբար զարգացնում էին նաև փիլիսոփայական և մեդիտատիվ քնարերգություն, նրանք ներմուծեցին զուտ սիրային մոտիվներով բանաստեղծություններ՝ ամրապնդելով մարդասիրական իդեալները: Սիրո, կնոջ, բնության գեղեցկությանը նվիրված թեմաները, գարնան գովքը քնարերգական նոր շունչ ստացան Կոնստանդին Երզնկացու բանաստեղծություններում: Հովհաննես Թլկուրանցու (XIV–XV դդ.) աշխատանքներում այդ թեմաները արդեն զերծ էին կրոնական այլաբանություններից: Տարածում ստացավ սիրային ժողովրդական բանաստեղծությունը՝ հայրենը:

Պոեզիայում զարգանում են նաև պանդխտության, հայրենիքի նկատմամբ կարոտի թեմաները: Ժողովրդական բանաստեղծության մեջ լայնորեն տարածվելով՝ այդ թեման ձևավորում էր հայրենասիրական հոգի, քաղաքացիական իդեալներ: Այդ թեման հնչում է Հովհաննես Երզնկացու մի քանի հայրեններում, այնուհետև Մկրտիչ Նաղաշի (XIV–XV դարեր), Գրիգոր Աղթամարցու (XVI դար), Ներսես Մոկացու ստեղծագործություններում:

Աշխարհիկ քնարերգության ներկայացուցիչը Նահապետ Քուչակն է (XVI դ.), ով կենարար շունչ հաղորդեց հայ միջնադարյան պոեզիային՝ գովերգելով կնոջը, երկրային կյանքի ուրախությունները, լակոնիկ կերպով արտահայտելով աշխարհի և մարդու հոգու գեղեցկությունը, որի արտահայտման բարձրագույն ձևը սերն է:

Պատմական արձակը XIII–XVI դդ. ներկայացնում էին Կիրակոս Գանձակեցին, Վարդան Պատմիչը, Սմբատ Գունդստաբլը, Ստեփանոս Օրբելյանը, Գրիգոր Ակնեցին, Թովմա Մեծոփեցին և այլք: Արվեստում առանձնահատուկ վերելք է ապրում մանրանկարչությունը, ստեղծվում են Թորոս Ռոսլինի, Մոմիկի, Սարգիս Պիծակի, Թորոս Տարոնացու գլուխգործոցները:

 

....