....
Рождение армянского кино
..
Birth of Armenian cinema
..
Հայ կինոյի ծնունդը
....
..
16 апреля 1923 года декретом Совнаркома Армянской ССР было принято решение о создании Госкино Армении, во главе которого были поставлены Даниел Дзнуни и Амо Бекназарян. Началось создание собственной кинопромышленности. «Госкино» вскоре было преобразовано в Государственное фото- и торгово-производственное акционерное общество («Госфотокино»). За короткий срок оно превратилось в солидную, главным образом прокатную, организацию, имеющую тесные связи с ведущими студиями страны и с кинофирмами Великобритании, Франции, Германии и США. В городах Ирана открылись кинотеатры «Госфотокино», в которых демонстрировались вначале русские, советские, а затем и армянские фильмы.
В апреле 1924 года в Ереване была организована кинолаборатория. На базе этой лаборатории (впоследствии киностудия «Арменфильм» имени А. Бек-Назарова) в 1924 году был создан первенец национального советского киноискусства — документальный фильм «Советская Армения» (руководитель съемок И.М. Краславский, сценаристы Д.М. Дзнуни, П.Н. Фолян, Е. Г. Чубар), продемонстрировавший успехи молодой республики.
В 1924 году художественный совет «Госфотокино» поручил постановку первого художественного фильма Амо Бек-Назарову, который в 1926 году по роману Александра Ширванзаде создал одноименную картину «Намус». Жестокие обычаи прошлого были показаны в картине как порождение определенных социальных условий. Создатели фильма бережно и творчески отнеслись к литературному первоисточнику. Фильм отличался новаторским монтажом, высоким уровнем актерского исполнения (Грачья Нерсисян, Асмик, Ованес Абелян, Нина Манучарян и др.).
В фильме «Зарэ» (1927, сценарист и режиссер Бек-Назаров) мотив «восток без прикрас» был развит и углублён на материале жизни курдских кочевников. В фильме «Хас-Пуш» (по рассказам Раффи и Папазяна, 1928, режиссер Бек-Назаров) эта тема достигла кульминации, сняв завесу с сусального «востока», обнажив его противоречия. В 1929 вышел фильм Бек-Назарова «Дом на вулкане» о борьбе интернационального бакинского пролетариата против эксплуататоров.
В 1928 году состоялся дебют режиссера Патвакана Бархударяна. Совместно с Михаилом Геловани он поставил фильм «Злой дух» (по роману Ширванзаде «Одержимая»), направленный против власти адата. Этот фильм продолжал реалистические традиции, намеченные в фильме «Намус». Значительная работа Бархударяна — комедия «Кикос» (1931), рассказывавшая о бедняке-крестьянине и становлении его как личности, о поисках им своего места в жизни. Остросатирическими приемами решены в фильме образы дашнаков.
В 1926 году режиссер Амо Бек-Назаров по мотивам рассказа М. Багратуни снял художественный немой черно-белый фильм «Шор и Шоршор», высмеивающий сельских бездельников. У этого фильма есть еще одно название — «Армянские Пат и Паташон». В 1932 году вышел кинопамфлет «Мексиканские дипломаты» (режиссеры Амаси Мартиросян, Левон Калантар) о злоключениях двух сельских парикмахеров (актеры А.М. Хачанян, А.Б. Амирбекян).
В 1933 вышел фильм Амаси Мартиросяна «Курды-езиды» о становлении Советской власти в далеких горных селениях. В 1934 году он же поставил фильм «Гикор» (по рассказу Ованеса Туманяна) о трагической судьбе крестьянского мальчика, отданного в ученье в город.
Становлению и развитию национального кино способствовала тесная связь ее мастеров с деятелями кинематографий других советских республик. Армянские кинематографисты творчески восприняли новаторские устремления Сергея Эйзенштейна, Всеволода Пудовкина, Александра Довженко, их поиски революционного пути развития киноискусства. В Армении работали и делились своим опытом режиссеры И.Н. Перестиани, М.Е. Вернер, П.Н. Арманд; операторы Б.И. Завелев, С.П. Забозлаев, А.В. Гальперин, Н.Д. Анощенко; художники Е.Е. Лансере, В.П. Комарденков и др. В армянском кино работала большая группа актеров театра, писателей. Это обстоятельство в условиях общего роста национальной культуры привело к значительным успехам национального киноискусства.
..
On April 16 in 1923, by decree of the Council of People's Commissars of the Armenian SSR, a decision was made to create the Armenian Film State Committee, which was headed by Daniel Dznuni and Hamo Beknazaryan. The creation of our own film industry began. «Armenfilm» was soon transformed into the State photo and trade and production joint-stock company. In a short time, it turned into a solid, mostly rental organization, which had close ties with leading studios in the country and as well as with film companies in Britain, France, Germany and the United States. Cinemas of «Armenfilm» were opened in the cities of Iran, where Russian, Soviet, and then Armenian films were first shown.
In April 1924 a cinema laboratory was organized in Yerevan. Based on this laboratory (later the film studio «Armenfilm» named after H. Beknazaryan), in 1924 the first national Soviet cinema art sample - the documentary film «Soviet Armenia» (supervisor - Kraslavsky, scriptwriters - Dznuni, Folian, Chubar), demonstrating the success of the young republic, was created.
In 1924, the artistic council of «Armenfilm» commissioned the production of the first feature film by Hamo Beknazaryan, who in 1926, based on the novel by Alexander Shirvanzade, created the film «Namus». In this picture, the cruel customs of the past were shown as the product of certain social conditions. The creators of the film carefully and creatively reacted to the literary source. The film was characterized by innovative editing and high level of acting (Hrachya Nersisyan, Hasmik, Hovhannes Abelyan, Nina Manucharyan, etc.).
In the film «Zare» (1927, screenwriter and director Beknazaryan) the motif «the East without embellishment» was developed and deepened on the material of the Kurdish nomads’ life. In the film «Кhas-push» (based on Raffi’s and Papazyan's stories, 1928, director Beknazaryan) this topic reached its culmination, removing the veil from the mosaic «east» and revealing its contradictions. In 1929, Beknazaryan’s film «The House on the Volcano» on the struggle of the international Baku proletariat against the exploiters was shot.
In 1928, the debut of director Patvakan Barkhudaryan took place. Together with Mikhail Gelovani, he directed the film «The Evil Spirit» (based on the novel Shirvanzade's novel «The obsessed»), mainly directed against the power of the adat (tradition). This film continued realistic traditions, outlined in the movie «Namus». Barkhudaryan's most significant work was the comedy «Kikos» (1931), which told of the poor peasant and his emergence as a person, about seeking their place in life. Dashnaks’ images are described by using some satirical techniques.
In 1926, the director Hamo Beknazaryan, based on the story by M. Bagratuni, shot a silent black and white film «Shor and Shorshor» ridiculing the rural idlers. This film has one more name – «Armenian Pat and Patashon». In 1932, a film pamphlet «Mexican diplomats» (directors - Amasi Martirosyan, Levon Kalantar) about the misadventures of two rural hairdressers (actors - Khachanyan, Amirbekyan) appeared.
In 1933, the film «Kurds-Yazidis» by Amasi Martirosyan about the formation of Soviet power in remote mountain villages was shot. In 1934, he also directed the film «Giqor» (according to the story by Hovhannes Tumanyan) about the tragic fate of a peasant boy, who was sent to study and work in the city.
Formation and development of the national cinema was conditioned by close connection of its masters with figures of cinematography of other Soviet republics. The Armenian cinematographers creatively perceived the innovative aspirations of Sergey Eisenstein, Vsevolod Pudovkin, Alexander Dovzhenko, and their search for a revolutionary way to develop filmmaking. In Armenia, such directors as Perestiani, Werner, Armand; operators Zavelev, Zabozlaev, A.V. Galperin, Anoschenko; artists Lansere, Komardenkov and many others worked and created their works. A large group of theater actors and writers worked in the Armenian cinema. This circumstance in the conditions of the overall growth of the national culture has led to significant successes of the national cinema art.
..
1923 թվականի ապրիլի 16-ին Հայկական ԽՍՀ ժողովրդական կոմիսարիատի դեկրետով Հայֆիլմի ստեղծման վերաբերյալ որոշում կայացվեց: Դրա ղեկավարներ նշանակվեցին Դանիել Դզնունին և Համո Բեկնազարյանը: Սկիզբ դրվեց սեփական կինոարտադրությանը: «Հայֆիլմը»-ը շուտով վերափոխվեց Պետական ֆոտո- և առեւտրա-բաժնետիրական ընկերության: Կարճ ժամանակում այն վերածվեց հաստատուն, հիմնականում վարձակալական կազմակերպության, որը սերտ կապեր ուներ աշխարհի այնպիսի երկրների առաջատար կինոստուդիաների հետ, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ: «Հայֆիլմ»-ի կինոթատրոնները շուտով բացվեցին նաև Իրանի քաղաքներում, որտեղ առաջին անգամ ցուցադրվեցին ռուսական, խորհրդային և ապա հայկական ֆիլմեր:
1924 թվականի ապրիլին Երևանում կազմավորվեց կինոլաբորատորիա (ավելի ուշ՝ Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ»), որի շրջանակներում հետագայում ստեղծվեց ազգային կինոարվեստի առաջնեկը՝ «Խորհրդային Հայաստան» վավերագրական ֆիլմը (հեղինակ՝ Կրասլավսկի, սցենարիստներ՝ Դզնունի, Ֆոլյան, Չուբար), որը ցուցադրում էր երիտասարդ հանրապետության նվաճումները:
1924 թ.-ին «Արմենֆիլմ»-ի գեղարվեստական խորհուրդը Համո Բեկնազարյանին հանձնարարեց առաջին գեղարվեստական ֆիլմի արտադրությունը, ով 1926 թվականին Ալեքսանդր Շիրվանզադեի վեպի հիման վրա ստեղծեց «Նամուս» ֆիլմը: Այս շարժանկարում անցյալի դաժանաբարո սովորույթները ցուցադրվել են որպես որոշակի սոցիալական պայմանների արդյունք: Ֆիլմի հեղինակները ուշադիր և ստեղծագործորեն են մոտեցել գրական սկզբնաղբյուրին: Ֆիլմը կարելի է բնութագրել նորարարական մոնտաժով և բարձրորակ դերասանական խաղով (Հրաչյա Ներսիսյան, Հասմիկ, Հովհաննես Աբելյան, Նինա Մանուչարյան և այլք):
«Զարե» (1927 թ., սցենարիստ և ռեժիսոր՝ Բեկնազարյան) ֆիլմում «Արևելքը առանց զարդարանքի» ուղղությունը մշակվել և զարգացում է ստացել է քուրդ քոչվորների կյանքի մասին պատմող նյութերի հիման վրա: «Խաս-փուշ» ֆիլմում (Րաֆֆիի և Փափազյանի պատմվածքների հիման վրա, 1928 թ., ռեժիսոր՝ Բեկնազարյան) այս թեման հասավ իր գագաթնակետին՝ պատռելով «Արևելքի» շքեղ շղարշը և բացահայտելով դրա հակասությունները: 1929-ին նկարահանվել է Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» ֆիլմը, որը պատմում է Բաքվի միջազգային պրոլետարիատի՝ շահագործողների դեմ մղած պայքարի մասին:
1928 թվականին տեղի ունեցավ ռեժիսոր Պատվական Բարխուդարյանի դեբյուտը: Միխայիլ Գելովանիի հետ միասին նա ղեկավարել է «Չար հոգի» ֆիլմի նկարահանումները (հիմնված է Շիրվանզադեի «Ցաւագարը» վեպի հիման վրա), որը հիմնականում ուղղված է ադաթների հանգեցրած բացասական հետևանքների դեմ: Այս ֆիլմը շարունակեց «Նամուս» ֆիլմում նկատելի ռեալիստական ավանդույթները: Բարխուդարյանի ամենակարևոր աշխատանքը «Կիկոս» (1931) կատակերգությունն էր, որը պատմում էր աղքատ գյուղացու և որպես անհատ նրա կայացման, կյանքում իր տեղը գտնելու մասին: Որոշակի երգիծական հնարքներով են պատկերված ֆիլմում դաշնակներին մարմնավորող կերպարները:
1926 թ. ռեժիսոր Համո Բեկնազարյանը Մ.Բագրատունու պատմվածքի հիման վրա նկարահանեց «Շորն ու Շորշորը» սև-սպիտակ համր ֆիլմը՝ ծաղրի ենթարկելով գյուղացի անբաններին: Այս ֆիլմն ունի ևս մեկ անվանում` «Հայկական Պատ և Պատաշոն»: 1932 թվականին ստեղծվեց «Մեքսիկացի դիվանագետներ» (ռեժիսորներ` Ամասի Մարտիրոսյան, Լևոն Քալանթար) ֆիլմաշարը երկու ամենից դժգոհ գյուղական վարսավիրների (դերասաններ` Խաչանյան, Ամիրբեկյան) մասին:
1933 թվականին նկարահանվել է հեռավոր լեռնային գյուղերում խորհրդային իշխանության հաստատման մասին Ամասի Մարտիրոսյանի «Քրդեր-եզդիներ» ֆիլմը: 1934-ին նա նաև ղեկավարել է գյուղացի տղայի ողբերգական ճակատագրի մասին պատմող «Գիքորը» (ըստ Հովհաննես Թումանյանի պատմվածքի, որտեղ տղային ուղարկել էին քաղաք սովորելու և աշխատելու նպատակով) ֆիլմը:
Ազգային կինոյի կայացմանը և զարգացմանը նպաստում էին նրա վարպետների սերտ կապերը խորհրդային մյուս հանրապետությունների կինեմատոգրաֆի գործիչների հետ: Հայ կինեմատոգրաֆիստները ստեղծագործորեն էին ընկալում Սերգեյ Էյզենշտեյնի, Վսեվոլոդ Պուդովկինի, Ալեքսանդր Դովժենկոյի նորարարական ձգտումները, կինոարվեստի զարգացման հեղափոխական ուղու նրանց որոնումները: Հայաստանում ապրում և կինոասպարեզի իրենց փորձով կիսվում էին այնպիսի տաղանդավոր ռեժիսորներ և կինոգործիչներ, ինչպիսիք են՝ Պերեստիանին, Վերները, Արմանդը, օպերատորներ Զավելևը և Զաբոզլաևը, Ա.Վ. Գալպերինը, Անոշենկոն, արվեստագետներ Լանսերեն, Կոմարդենկովը և այլք: Հայկական կինոյի ասպարեզում աշխատում էր թատրոնի դերասանների, գրողների մեծ խումբ: Ազգային մշակութային վերելքի պայմաններում այս հանգամանքը հանգեցրեց ազգային կինոարվեստի ոլորտում զգալի հաջողությունների:
....