Պատերազմ սեփական ժողովրդի հետ
Պատերազմ սեփական ժողովրդի հետ
Ախպե´ր, հասկացիր, դու կարող ես հազար անգամ ասել, թե բերանիդ մեջ քաղցր է և մի հատ էլ սարսափելի ձայնով գոռալ այդ մասին: Դրանից քաղցր համեր չես զգա, էլի նույն էշն ես քշում` չնկատելով նույնիսկ, որ այս անասունը լուրջ վնասվածքներ ունի և չի կարող տեղից շարժվել: Դրա հետ միասին ես քո փոխարեն կսարսափեի որովհետեվ որ չլինի-չլինի, մի հինգ-վեց հարյուր հազար մարդ կլինի, որ հաստատ ատելությամբ լցվեցին ձեր նկատմամբ, ինչ հայհոյանք ասես չասացին: Վստահ եմ, որ նրանց առնվազն կեսը մեծ հաճույքով կիրականացներ իր հայհոյանքը: Պատկերացրեք, ես, որ իմանայի` այդքան մարդ միաժամանակ ատում են ինձ կամ անիծում, պատկերացնում եք, թե ինչ մի հսկայական հոգեկան ուժ է, որ բացասական ազդեցություն պետք է ունենա ձեր վրա:
Մարդկանց հոգեկան ուժը շատ ազդու է, չգիտեմ, դու ինչպես, բայց ես դրանից վախենում եմ:
Դե տեսնենք` ի՞նչ շահեցիք:
1. Չար, բազում ատելություն
2. Խաչ քաշեցիր այն բանի վրա, որ հայ, թե մի ուրիշ ազգի ներկայացուցիչ, կգան ու ներդրումներ կանեն տնտեսության մեջ
3. Ցույց տվեցիր քո բռնություններով, որ մնալով Հայաստանում` հնարավոր չէ որևէ բան փոխել:
4. Կոտրեցիր բոլոր լավ ցանկություններն ու տրամադրությունները
Պարզ է, որ մնալով նույն մտքին, դուք կավելացնեք և ավելի կոպիտ կդարձնես օրինախախտումները:
Ուրեմն, ավելի շատ պիտի գնան, ուրեմն, կմնաք դուք դուք-ով, իրար վրա փող կաշխատեք, իրար կգցեք և դուք էլ չունևոր ընտանիքների երեխաների փոխարեն կգնաք թուրքերի դեմ կռիվ: Հա, չմոռանաք Ձեր այդ շատ նվիրված ոստիկաններին և քաղաքացիական հագուստներով բանդիտներին էլ Ձեր հետ վերցնել:
Եւ այսպես, եթե լրջանանք, երեկ նախագահը օգտագործեց «ահաբեկիչներ» բառը: Բայց այս ահաբեկիչներից պետք է ժողովուրդը ահաբեկվեր, բայց բացի ձեզանից և ձեր շրջապատից, ոչ ոք ահաբեկված չէր: Դուք էլ իզուր ահաբեկվեցիք: Կարծես նրանք ուզում էին Ձեզ հետ լեզու գտնել, բայց դուք, որ ինչպես միշտ, ընտրեցիք անիմաստ ու կործանարար ճանապարհ, կարդացեք, թե ինչ է գրում ռուսական պետական Դումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Ձեր պատճառով նա համարձակվում է այդպես ասել, և ավելին, դժբախտաբար, նրա խոսքերի մեջ շատ ճշմարտություններ կան: Նշեցիք և նույնիսկ շատ ցավեցիք, որ բռնությունների են ենթարկվել լրագրողները: Չգիտեմ, ինչից վախեցաք և նրանց մասին հիշեցիք: Բայց, որ մի ամբողջ ժողովրդի մասին մոռացաք հիշել, շատ ցավալի է, մանավանդ տուժածների մեջ կային կանայք և ծերեր: Ես, իհարկե, չեմ զարմանում` այնտեղ, Ձեր կարծիքով, ոչ մի ժողովուրդ էլ չկար: Լրագրողներն էլ չգիտես` ինչ էին այնտեղ անում: Ձեր հրամանով ոստիկանները, իհարկե, սխալմամբ լրագրողներին նեղացրեցին: Իհարկե ժողովրդի քանակը շատ է քչացել, բայց Աստված տվել է, որ ձեր երազանքը չի իրականցվել և այնտեղ, և Հայաստանում, նրանց քանակը ևս բավական է նույնիսկ ձեզ համար, որպեսզի կարողանաք նկատել և վերջապես հաշվի առնել ձեր ժողովրդին:
Եվ այսպես, ինչպես արդեն գրել էի հոդվածումս, մենք ունեինք երկու ճանապարհ ստեղծված իրավիճակը լուծելու համար: Այս երկու ճանապարհն էլ կործանարար էին: Բայց դրանցից առաջինը շանս էր տալիս ունենալ հզոր ու անկախ Հայաստան: Առաջին ճանապարհը` ժողովրդի ըմբոստության ճնշման ներքո խաղաղ ճանապարհով կփոխեիք կառավարման կարգը: Իհարկե, հայ ժողովրդի համար չափազանց վտանգավոր են բոլոր տեսակի ապստամբությունները: Հենց դրա համար էլ ասում էի` այդ ճանապարհը կործանարար է, բայց, կրկնում եմ` տալիս էր շանս դառնալու մի հզոր պետություն, բայց դուք ընտրեցիք ոչինիչ չփոխելու ճանապարհը, որը տանում էր և պիտի տանի պետության թուլացմանը և որպես արդյունք` պետականության կորստի:
Ինչպե՞ս կարող եք հիմա վերականգնել ժողովրդի հավատը:
Կարծում եք` առանց այդ հավատի կարելի՞ է կառավարել: