ԻՆՉՈ՞Ի ԼԱՄ Зачем мне плакать?

 

Ինչո՞ւ լամ, երբ չեմ մանուկ, ծծկեր երեխա, ինչո՞ւ լամ.
Լացի համար չէ ծնել սերունդը Հայկա, ինչո՞ւ լամ.
Շատ ժամանակ ողբացի, լացի, սգացի, բան չեղավ,
Քանի որ ես ուժ ունիմ, լայն ասպարեզ կա, ինչո՞ւ լամ։

Երբ մի մարդ յուր մահովը հարյուր-հազարի կյանք կուտա.
Ես պիտի ուրախանամ զոհվողի վրա, ինչո՞ւ լամ.
Փորձեցի, աչքով տեսա, զորեղն է աշխարհի տերը.
Ես լացով իմ վերքերուս հնար չգտա, ինչո՞ւ լամ։

Նեղ օրում մեկ դանակը հազար լացից առավել է,
Գայլը ողբից ամենևին բան չի զգա, ինչո՞ւ լամ.
Քրդի հետ քրդի նման վարվիլ կուզե, ո՛վ մարդ բարի,
Երբ վառոդի ձայնիցը աշխարհ կթնդա, ինչո՞ւ լամ։

Արքայությունն էլ ուժեղ մարդիկ կժառանգեն հատուկ,
Ծույլ, անաշխատ լաց լինողին դրախտ չկա, ինչո՞ւ լամ.
Ժողովուրդը կյանք կուզե, ապրել կուզե, հույս տալ կուզե.
Ես Ջիվանիս անտեղի, անսիրտ, ակամա ինչո՞ւ լամ։

1894