Армянский музей Москвы и культуры наций

View Original

ՄԵԾ ՔԵՌԻ Старший дядя

Քու քրոջդ զավակներուն ցավի, խղճա, մե՛ծ քեռի,
Նրանց մեջը ջանք ու եռանդ քանի կյանք կա, մեծ քեռի.
Նայիր, մեծ մարդ, բարի աչքով նրանց վրա, մեծ քեռի,
Առաջ քաշե, դարձըրու մարդ, խնամք արա, մեծ քեռի,
Խնդրում եմ քեզ, աղաչում եմ, ո՛վ տեր արքա, մեծ քեռի
Խղճալի որբուկներուն մի քիչ ողորմա, մեծ քեռի։

Մարտիրոսված ու հալածված մի ազգի հիշատակ են.
Կրակից ու սրից պրծած կենդանի նահատակ են,
Մեր հավատին հակառակ անխիղճ մեկին հպատակ են.
Շարունակ մեծ անունդ կուտան, քեռի կը աղաղակեն.
Խնդրում եմ քեզ, աղաչում եմ, ո՛վ տեր արքա, մեծ քեռի,
Խղճալի որբուկներուն մի քիչ ողորմա, մեծ քեռի։

Սրբուհի մորաքրոջս որդիքը ազատ եղան
Քու շնորհիվ, ով քեռի, երանելի կյանք ունեցան,
Բախտավոր կին են դառել Բուրգինը, սիրուն Ելենան,
Հայկուհին ու Մարիամը դեռ ևս արյուն կուլան,
Խնդրում եմ քեզ, աղաչում եմ, ով տեր արքա, մեծ քեռի,
Խղճալի որբուկներուն մի քիչ ողորմա, մեծ քեռի։

1901