ԵՐԳ ՊԱՆԴԽՏԻ Песня скитальца
Ա՛խ, Հայրենիք, քաղցր ու համեղ Հայրենիք,
Մինչև ե՞րբ կարոտդ քաշելով մնամ.
Ուժս չի զորեր քեզ անել երախտիք,
Քանի՞ մեկ ես ինծի մաշելով մնամ։
Այստեղի մարդիկը ինձ անհարմար են,
Չեն ինծի ցավակից, որ մխիթարեն,
Օտարք միշտ իրարու գգվելով պարեն,
Խղճալիս հեռվից աշելով մնամ։
Արդյոք ե՞րբ կբացվի քո առավոտդ,
Որ փարատվի ու չմնա աղոտդ,
Խղճուկ Ջիվանուն կանչե՛ տար մոտդ.
Մինչև երբ կյանքիս ծառը տաշելով մնամ: