Армянский музей Москвы и культуры наций

View Original

ՉԸ ԿԱ

 

Ահա լրանում է ինը ամիսը,
Մեզի նոր լուր, մեզի ավետիք չկա.
Թեպետև ծաղկել է ծերուկ Մասիսը,
Փայլող, գույնը տեղը մեկ ծաղիկ չկա։

Մեր հուսո դռները փակված են ամուր,
Մանկունք ցրտից կուլան կըզկըթած, տխուր
Ժողովուրդը սպասում է ուրախ լուր,
Բարի ավետաբեր մունետիկ չկա։

Ջիվանի, մեծ ծովի ալիքների հետ
Չի կարող մարտնչել ամեն նավապետ.
Գնացողը ագռավի պես չի գալ ետ։
Նոյին կանաչ բերող աղունիկ չկա։

1897