Армянский музей Москвы и культуры наций

View Original

ՄԵԿՆ ՈՒ ՄԵԿԸ Кто-нибудь

 

Մարդկանց արարքը տեսնելով,
Խանգարված կարգը տեսնելով,
Նրանց գեշ վարքը տեսնելով,
Թե գիտուն ես, շուտ կը մաշվիս,
Խելագար ես վնաս չունի։

Անգութ, անզգա է աշխարհ,
Մարդիկ իրար ջարդող և չար.
Խեղճն է հողերին հավասար.
Զգայուն ես, շուտ կը մաշվիս,
Իսկ թե քար ես՝ վնաս չունի։

Հեղեղն ելել է ահագին,
Քարուքանդ է անում չորս դին.
Կործանում է տունը ազգին.
Իմաստուն ես, շուտ կմաշվիս,
Թե հիմար ես՝ վնաս չունի։

Տե՛ս, եղբայրցդ որբ, Ջիվան,
Ման են գալիս թափառական,
Քաղցած ու մերկ, կիսակենդան.
Թե արթուն ես, շուտ կմաշվիս,
Թե խումար ես՝ վնաս չունի։

1896