«ՀՈ» ՏԱՌԸ
Երբ որ գլխատառից հասարակ դարձավ,
Գլորեցին աստիճանից «հո» տառը.
Փոքրանալով «թո»-ին հպատակ դարձավ,
Զրկվեցավ բառարանից «հո» տառը։
Մտավ ելավ հարյուր տեսակ տպարան,
Ձևը չկորցրեց, պահեց ինքն իրան.
Շատ էլ մամուլի տակ սեղմեցին նորան
Ազատ պրծավ ոլորանից «հո» տառը։
Երբ «ռա»-ն սկսեց «թո»-ի հետ մեծ դատ,
«Սե»-ն, «բեն»-ը բառագրքում տեղ գտան ազատ,
Մեծ «կեն»-ի շնորհիվ նրանց համեմատ
Դուրս գալ կուզե տանջարանից «հո» տառը։
Ջիվան, չլինելով գեղագիր, նոտար,
Կոպիտ «քեն» էլ նորան չէ թողնում դադար.
Ախն ու վախը յուր ճակատին գրված կար,
Երբ դուրս ելավ ձուլարանից «հո» տառը:
1881